Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Բնական դեղամիջոցներ. 1in.am

Բնական դեղամիջոցներ. 1in.am

Բուսաբուժության կողմնակիցները նշում են, որ դեղաբույսերն օգտակար են առողջության համար, իհարկե, դրական արդյունք ստանալու համար այն առավել երկար ժամանակ է պահանջում` 3 շաբաթից մինչև մեկ տարի: Այս մասին գրում է Healthy life land-ը` ներկայացնելով մի քանի բաղադրատոմս տարածված հիվանդությունների դեմ:

Բնական դեղամիջոց` ասթմայի դեմ

Պատրաստման եղանակը: Պետք է բովել 300 շաքարավազ,  երբ այն գույնը փոխի, ավելացնել 9 ճաշի գդալ մեղր, 3  բաժակ կտրատած սոխ և 1.5 լիտր եռման ջուր: Անհրաժեշտ է խառնել բաղադրիչներն ու թողնել եռա՝ մինչև հեղուկը կիսով չափ պակասի: Այնուհետև պետք է վերցնել կրակից և սառեցնել, որից հետո լցնել շշերի մեջ:

Այս բնական թուրմից  պետք է խմել  մեկ թեյի գդալ՝ ուտելուց առաջ: Պետք է հիշել, որ թերապիայի ընթացքում արգելվում է ծխելն ու ոգելից խմիչքների օգտագործումը:

Բնական դեղամիջոց` անգինայի  դեմ

Պատրաստման եղանակը: Պետք է կտրատել մի փոքր փիփերթ և սխտոր ու 1 բաժակ եռման ջուր ավելացնել: Կրակի վրա թողնել 15-20 րոպե, ապա քամել: Ցանկության դեպքում կարելի է մեղր ավելացնել: Այս խմիչքը կարելի է խմել ցանկացած պահի կամ ողողումներ անել:

 Գլխացավ

Անհրաժեշտ է կաղամբի մի քանի  թարմ տերև վերցնել, տաքացնել վառարանում մինչև մի քիչ փափկեն, ապա դնել ճակատին` օրական 3 անգամ: Կրկնել մինչև գլխացավն անցնի:

Արթրիտ և ռևմատիզմ

Կարելի է  մի քիչ վարսակի փաթիլ եփել ջրում և ըմպել այդ ջուրն օրական մի քանի անգամ: Եփված վարսակը կարելի է թանզիվով  դնել ցավող հոդերին:

Այրվածքներ

Այրվածքի դեպքում հում աղացած կարտոֆիլը դնել այրված մասի վրա:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ